Մյոնխենգլադբախի «Բորուսիան» պարտվեց Ֆրայբուրգում

00:23   6 հունիսի, 2020

Գերմանիայի առաջնության 30-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Ֆրայբուրգի» հետ եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։

«Ֆրայբուրգից» միակ գոլը 58-րդ րոպեին խփեց գերմանացի հարձակվող Նիլս Պետերսենը, որը փոխարինման էր դուրս եկել դրանից մեկ րոպե առաջ։

67-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց հյուրերի ֆրանսիացի հարձակվող Ալասան Պլեան։

«Ֆրայբուրգը» 41 միավորով 8-րդ տեղում է, Մյոնխենգլադբախի «Բորուսիան» չորրորդն է՝ 56 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Ֆրայբուրգ» - «Բորուսիա Մ»՝ 1։0 (տեսանյութ)

Նիլս Պետերսեն, 58

Հեռացում՝ Ալասան Պլեա («Բորուսիա Մ․»), 67, երկրորդ դեղին քարտ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։