Զիդանի որդին մոտ է «Մոնպելյե» տեղափոխվելուն

20:51   5 հունիսի, 2020

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որդի Լյուկա Զիդանը մոտ է ֆրանսիական «Մոնպելյե» տեղափոխվելուն, հաղորդում է Marca-ն։

21-ամյա դարպասապահի պայմանգիրն Արքայական ակումբի հետ ավարտվում է հունիսի 30-ին եւ չի երկարաձգվի։

Բացի այդ Լյուկա Զիդանը համաձայնել է հանդես գալ Ալժիրի հավաքականում։ Կորոնավիրուսի պանդեմիայից առաջ Ալժիրի հավաքականի գլխավոր մարզիչ Ջամել Բեմլադին հանդիպել էր Լյուկա Զիդանի հետ եւ համոզել ընդունել Ալժիրի քաղաքացիություն։ Աշնանը նա Ալժիրի հավաքականի կազմում կմասնակցի աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին։

Լյուկա Զիդանը «Ռեալի» սան է։ Այս մրցաշրջանում նա վարձակալությամբ հանդես է գալիս Սանտանդերի «Ռասինգում»՝ մասնակցելով Սեգունդայի 29 հանդիպման, բաց թողնելով 36 գոլ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։