Կրիս Սմոլինգը որոշել է մնալ «Ռոմայում»

22:11   4 հունիսի, 2020

30-ամյա անգլիացի կենտրոնական պաշտպան Կրիս Սմոլինգը վճռական է տրամադրված կարիերան շարունակել իտալական «Ռոմայում», հաղորդում է Corriere dello Sport-ը։ Սմոլինգը մայրաքաղաքային ակումբի մարզչական շտաբին եւ ղեկավարությանը հայտնել է, որ պատրաստ է եւս մեկ մրցաշրջան անցկացնել պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմում։

«Ռոման» բանակցում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Սմոլինգի վարձակալության պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու ուղղությամբ 3 միլիոն եվրոյով։

Ընթացիկ մրցաշրջանում Սմոլինգը «Ռոմայի» հետ մասնակցել է 28 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։