Գոնսալո Իգուաինը վնասվածք է ստացել մարզման ժամանակ

21:44   4 հունիսի, 2020

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը վնասվածք է ստացել իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմի մարզման ժամանակ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

32-ամյա ֆուտբոլիստը ստացել է աջ ազդրի մկանային վնասվածք։ Բուժզննումը ցույց է տվել, որ վնասվածքը ծանր չէ, սակայն Իգուաինը բաց կթողնի առաջիկա մարզումները։ Ապաքինման ժամկետը չի նշվում։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Իտալիայի առաջնության վերսկսումից հետո «Յուվենտուսը» 27-րդ տուրում հունիսի 22-ին կհյուրընկալվի «Բոլոնիային»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։