«Նյուքասլը» պատրաստ է Կավանիին դարձնել Անգլիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը

13:17   4 հունիսի, 2020

Անգլիական «Նյուքասլի» նոր սեփականատերերը ցանկանում են պայմանագիր կնքել Փարիզի ՊՍԺ-ի և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանիի հետ, տեղեկացնում է Sportslens-ը:

«Նյուքասլը» պատրաստ է 33-ամյա Կավանիին դարձնել Պրեմյեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը՝ նրան վճարելով տարեկան 11-12 միլիոն եվրո աշխատավարձ:

Էդինսոն Կավանիի տեղափոխությամբ հետաքրքրված են նաև Միլանի «Ինտերն» ու Մադրիդի «Աթլետիկոն»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Նյուքասլը» հետաքրքրվում է նաև կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանի ծառայություններով:

Հիշեցնենք, որ «Նյուքասլը» գնելու մտադրություն ունի Սաուդյան Արաբիայի թագաժառանք Մոհամադ բին Սալմանը: Կողմերն արդեն համաձայնության են եկել ակումբի վաճառքի հարցում, սակայն գործարքի մասին դեռևս պաշտոնապես չի հայտարարվել: Հայտնի է, որ անգլիական ակումբի դիմաց Մոհամադ բին Սալմանի հիմնադրամը վճարելու է 340 միլիոն բրիտանական ֆունտ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։