Մյուլեր. Մեսի՞, թե՞ Ռոնալդու. Ես նախընտրում եմ Լևանդովսկուն

11:42   4 հունիսի, 2020

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը պատասխանել է հարցին, թե համաշխարհային ֆուտբոլի որ աստղի հետ կցանկանար խաղալ նույն թիմում:

«Մի քանի տարի առաջ, հնարավոր է, ցանկանայի խաղալ Մեսիի կողքին, քանի որ իմ կարիերայի առաջին 6 կամ 7 տարիներին խաղացել եմ ընդգծված հարձակվողի դիրքում: 

Մեսի՞, թե՞ Ռոնալդու, ես նախընտրում եմ Լևանդովսկուն: Ես խաղացել եմ թե Մեսիի, թե Ռոնալդուի դեմ, նրանք հրաշալի ֆուտբոլիստներ են, սակայն ես ունեմ իդեալական խաղընկեր և նա Լևանդովսկին է»,- Մյուլերի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Թոմաս Մյուլերը «Բավարիայի» ակումբային ակադեմիայի սան է: Նրա պայմանագիրը Գերմանիայի չեմպիոնի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։