«Աթլետիկոյի» կիսապաշտպան Սաուլը եղբոր հետ հիմնադրել է ակումբ՝ «Կոստա Սիթի»

18:40   3 հունիսի, 2020

Մադրիդի «Աթլետիկոյի» իսպանացի կիսապաշտպան Սաուլ Նյիգեսը եղբոր հետ Իսպանիայի Էլչե քաղաքում հիմնադրել է «Կոստա Սիթի» ակումբը։ Նախագիծը կմիավորի 30 թիմերի 4-ից 18 տարեկան 500 ֆուտբոլիստների։

Սաուլը մայիսի 31-ին Թվիթերում գրել էր, որ երեք օրից կունենա նոր ակումբ՝ ենթադրությունների տեղիք տալով, որ նա կփոխի ակումբը։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմում Սաուլը հանդես է գալիս 2013թ․ հուլիսից։ Նրա պայմանագիրն «Աթլետիկոյի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիսի 30-ը։ Transfermarkt-ը Սաուլի տրանսֆերը գնահատում է 72 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Սաուլը բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, խփել 3 գոլ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։