09:10 3 հունիսի, 2020Դանիայի վերսկսված առաջնության 25-րդ տուրում «Հոբրոն» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթանակ տարավ «Ռանդերսի» նկատմամբ: Հաղթանակ գոլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը՝ 36-րդ րոպեին դիպուկ իրացնելով 11 մետրանոց հարվածը:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 24-ամյա ֆուտբոլիստը պատմել է ֆուտբոլային դադարից հետո առաջին պաշտոնական հանդիպման և հաղթական գոլի մասին:
«Շատ ուրախ ենք, որ 260 օր անց կրկին հաղթանակ տարանք: Վերջապես հաջողվեց ընդհատել առանց հաղթանակի հանդիպումների շարքը և 3 միավոր վաստակել: Ամբողջ թիմով հավատում էինք այս հաջողությանը, պետք է շարունակենք նույն ոգով:
Լավ մարզավիճակում եմ գտնվում: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով միայն մեկ շաբաթով էինք ընդհատել մարզումները, այնուհետև մարզվել ենք փոքր խմբերով: Իմ նպատակն ակումբին օգնելն է, շատ ուրախ եմ, որ կարողացա դառնալ հաղթական գոլի հեղինակ:
Անսովոր էր խաղալ առանց հանդիսականների, քանի որ մենք սովորել էինք երկրպագուների աջակցությանը: Առջևում մեզ շատ կարևոր հանդիպումներ են սպասվում»,- նշել է Էդգար Բաբայանը:
Դանիայի ընթացիկ առաջնության 23 խաղերում Էդգար Բաբայանը դարձել է 2 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Սամվել Սուքիասյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.