Խաշմանյանը համալրել է «Լոռիի» ղեկավար կազմը

00:15   3 հունիսի, 2020

Աբրահամ Խաշմանյանը համալրել է «Լոռիի» ղեկավար կազմը՝ ստանձնելով ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանի խորհրդականի պաշտոնը, հայտնում է վանաձորյան թիմի մամուլի ծառայությունը։

Աբրահամ Խաշմանյանը գլխավոր մարզիչի պաշտոնում աշխատել է հայկական տարբեր ակումբներում։ Մարզել է «Կիլիկիան», «Արարատը», «Գանձասարը»։ Մարզել է նաեւ Հայաստանի Մ-19, Մ-21 եւ ազգային հավաքականները։

«Ալաշկերտի» հետ Խաշմանյանը դարձել է Հայաստանի եռակի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր, «Գանձասարի» հետ՝ Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր։

Խաշմանյանը եվրագավաթներում ամենաշատ հաղթանակ տարած հայ մարզիչն է՝ 7 հաղթանակ 16 խաղում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։