«Ինտերը» հետաքրքրված է Ալեքսանդր Լյակազեթի ծառայություններով

22:50   2 հունիսի, 2020

Միլանի «Ինտերը» հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալի» եւ Ֆրանսիայի հավաքականի 29-ամյա հարձակվող Ալեքսանդր Լյակազեթի ծառայություններով, հաղորդում է mundodeportivo-ն։

«Ինտերի» հիմնական հարձակվող, 22-ամյա արգենտինացի Լաուտարո Մարտինեսը մոտ է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնա» տեղափոխվելուն։ Ուրուգվայցի Էդինսոն Կավանիի եւ գերմանացի Տիմո Վերների տրանսֆերների ուղղությամբ հաջողություն չունենալու պատճառով «Ինտերը» կաշխատի Լյակազեթի տրանսֆերի վրա։

Ընթացիկ մրցաշրջանում Լյակազեթը «Արսենալի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 հանդիպման, խփել 9 գոլ։ Նրա տրանսֆերը գնահատվում է 48 միլիոն եվրո։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։