Ռաջա Նաինգոլանը ցանկանում է վերադառնալ «Ռոմա»

22:14   2 հունիսի, 2020

Բելգիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, իտալական «Կալյարիում» վարձակալությամբ հանդես եկող Ռաջա Նաինգոլանը ցանկանում է վերադառնալ «Ռոման»։ 32-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է Միլանի «Ինտերին», որը պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին, հաղորդում է calciomercato.com-ը։

Նաինգոլանը «Ռոմայում» հանդես է եկել 2014-2018-ին եւ «Ինտեր» է տեղափոխվել 38 միլիոն եվրոյով։ Այս ամռանը ավարտվում է «Կալյարիի» հետ նրա վարձակալության պայմանագիրը։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Նաինգոլանը մասնակցել է 21 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։