Բրունու Ֆերնանդեշ. «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի լավագույն ակումբն է

16:52   2 հունիսի, 2020

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը հայտարարել է, որ իր թիմը լավագույնն է Անգլիայում:

«Ես տեղափոխվեցի «Մանչեսթեր Յունայթեդ», որպեսզի խաղամ Անգլիայի լավագույն թիմում: «Մանչեսթեր Յունայթեդն» աշխարհի լավագույն ակումբներից մեկն է:

Դեռ չեմ ադապտացվել անգլիական ֆուտբոլին, քանի որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մրցաշրջանը դադարեցվեց: Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ կրկին խաղադաշտ դուրս գալու»,- Ֆերնանդեշի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Բրունու Ֆերնանդեշը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Պրեմյեր լիգայում Ֆերնանդեշը մասնակցել է 5 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։