Տեր Շտեգենը Գյոտցեին խորհուրդ է տվել տեղափոխվել Լա Լիգա

16:15   2 հունիսի, 2020

Կատալոնական «Բարսելոնայի» և Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենն իր հայրենակից, Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեին խորհուրդ է տվել կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում:

«Մարիոն կարողանում է վերահսկել գնդակն ու ճշգրիտ փոխանցումներ կատարել: Խորհուրդ կտամ նրան տեղափոխվել Լա Լիգա, քանի որ իր խաղային որակներով նա ամբողջությամբ համապատասխանում է առաջնությանը:

Ինձ համար շատ կարևոր է, որպեսզի նա ճիշտ որոշում ընդունի իր ապագայի հարցում»,- Տեր Շտեգենի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Մարիո Գյոտցեն Դորտմունդի «Բորուսիայի» սան է, որի կազմում հադես է եկել 2008-2013-ին, այնուհետեւ երեք մրցաշրջան Մյունխենի «Բավարիայում» խաղալուց հետո վերադարձել է Դորտմունդ։ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Գյոտցեն մասնակցել է 14 հանդիպման, խփել 3 գոլ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։