Լիոնել Մեսին արդեն չի կարողանա այս ամռանն անվճար փոխել ակումբը

17:43   1 հունիսի, 2020

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին այս ամռանն արդեն չի կարողանա անվճար փոխել ակումբը։ 32-ամյա ֆուտբոլիստի պայմանագրով այդ կետն ուժի մեջ էր մինչեւ հունիսի 1-ը, հաղորդում է ESPN-ը։

2017 թվականին կնքած չորս տարվա պայմանագրով Մեսին իրավունք ուներ 2020թ․ ամռանն անվճար հեռանալ, եթե մինչեւ հունիսի 1-ը կատալոնական ակումբին հայտներ որոշման մասին։ Այս առիթով եղել էին ենթադրություններ, որ Մեսին կցանկանա դարձյալ աշխատել «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ եւ կտեղափոխվի կատալոնացի մարզիչի գլխավորած Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մեսին մասնակցել է 22 հանդիպման, խփել 19 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։