Ջեյդոն Սանչոն՝ Բունդեսլիգայում 30 գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստ

23:29   31 մայիսի, 2020

Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն «Պադերբորնի» դեմ խաղում (6։1) հեթ-տրիկի հեղինակ դառնալու շնորհիվ Բունդեսլիգայում գոլերի քանակը հասցրեց 30-ի։

20-ամյա ֆուտբոլիստը դարձավ Բունդեսլիգայում այս ցուցանիշին հասած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Սանչոն նախանցած մրցաշրջանում խփել էր 1 գոլ, անցած մրցաշրջանում՝ 12 գոլ, այս մրցաշրջանում՝ 17 գոլ։

Սանչոն այս ցուցանիշին հասավ 20 տարեկան 67 օրականում եւ գերազանցեց Լեւերկուզենի «Բայերի» Կայ Հավերցի ռեկորդը։ Գերմանացի հարձակվողը 30-րդ գոլը մեկ օր առաջ էր խփել 20 տարեկան 270 օրականում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։