Բարձրագույն խումբ․ «Ալաշկերտն» ուժեղ էր «Արարատից» (ֆոտո)

18:38   31 մայիսի, 2020

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 19-րդ տուրում չեմպիոնական խմբի հանդիպումն անցկացրին «Ալաշկերտն» ու «Արարատը»։ 2։1 հաշվով առավելության հասան դաշտի տերերը։

Բոսնիացի հարձակվող Ալեքսանդր Գլիշիչը եւ մակեդոնացի պաշտպան Ռիստո Միտրեւսկին առաջին խաղակեսում գրավեցին «Արարատի» դարպասը։

55-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար հեռացվեց «Ալաշկերտի» կիսապաշտպան Վահագն Հայրապետյանը։

11 մետրանոցը հստակ իրացրեց «Արարատի» ուկրաինացի կիսապաշտպան Դենիս Դեդեչկոն։

«Ալաշկերտը» 34 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Արարատ-Արմենիայից» հետ է 3 միավոր։ «Արարատը» 5-րդն է՝ 31 միավոր։

Հայաստանի առաջնություն, 19-րդ տուր, չեմպիոնական խումբ

«Ալաշկերտ» - «Արարատ»՝ 2։1

Ալեքսանդր Գլիշիչ, 19, Ռիստո Միտրեւսկի, 42 - Դենիս Դեդեչկո, 56

Հեռացում՝ Վահագն Հայրապետյան («Ալաշկերտ»), 55



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։