Հարի Քեյն․ Պետք է ձգտենք առաջնությունն ավարտել լավագույն քառյակում

20:35   30 մայիսի, 2020

Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը նշել է պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի գլխավոր նպատակը Անգլիայի առաջնությունում։

«Մենք պետք է ձգտենք առաջնությունն ավարտել լավագույն քառյակում։ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար «Տոտենհեմը» պետք է մնացած հանդիպումներում 7 կամ 8 հաղթանակ տանի։ Դա պետք է լինի մեր գերխնդիրը։ Կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հասնենք դրան եւ հաջորդ մրցաշրջանում էլ հանդես գանք Չեմպիոնների լիգայում»,- Հարի Քեյնի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Անգլիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 17-ին։ «Տոտենհեմը» 29 խաղից հետո 41 միավորով 8-րդ տեղում է եւ չորրորդ տեղում ընթացող «Չելսիից» հետ է 7 միավոր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։