Լինեկեր․ Ռոնալդուն հիացնում է, բայց Մեսին լավագույնն է պատմության մեջ

17:18   30 մայիսի, 2020

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» նախկին հարձակվող, բրիտանացի հեռուստամեկնաբան, 59-ամյա Գարի Լինեկերը համեմատել է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին եւ Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

«Մեսին լավագույնն է երբեւէ ֆուտբոլ խաղացածներից, այնպես, ինչպես Մայքլ Ջորդանը բասկետբոլում։ Ռոնալդուն հիացնում է, բայց եթե մենք խոսում ենք ֆուտբոլի պատմության մեջ լավագույն խաղացողի մասին, ապա վիճաբանությունները տեղին չեն։ Մեսին է լավագույնը։

Շատերն են Մեսիին կշտամբում, որ նա հաղթել է բացառապես «Բարսելոնայի» հետ, իսկ Ռոնալդուն տիտղոսներ է նվաճել տարբեր ակումբների եւ Պորտուգալիայի հավաքականի հետ։ Բայց ես այդ դիրքորոշումը համարում եմ տարօրինակ։ Իհարկե, Մեսիի հետ խաղում են տաղանդավոր ֆուտբոլիստներ, բայց նրա վիճակագրությունը անհավանական է»,- Լինեկերի խոսքը մեջբերում է BBC-ն։

Լինեկերը Անգլիայում հավաքականում հանդես է եկել 1984-1992-ին, «Բարսելոնայում»՝ 1986-1989-ին։ Ակումբային կարիերայի ընթացքում ներկայացրել է նաեւ «Լեսթեր Սիթին», «Էվերտոնը», «Տոտենհեմը», ճապոնական «Նագոյան»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։