Լոնդոնի «Արսենալը» միացել է Ուսման Դեմբելեի համար պայքարին

20:21   29 մայիսի, 2020

Լոնդոնի «Արսենալը» միացել է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեի տրանսֆերի համար պայքարին, հաղորդում է Goal.com-ը։

23-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն ունեն նաեւ Լոնդոնի «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը», Փարիզի ՊՍԺ-ն ու Թուրինի «Յուվենտուսը»։

«Բարսելոնան» մտադիր է Դեմբելեի տրանսֆերից ստանալ առնվազն 55 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիսի 30-ը։

Դեմբելեն վնասվածքի պատճառով բաց է թողել մրցաշրջանի մեծ մասը։ Իսպանիայի առաջնությունում մասնակցել է հինգ հանդիպման, Չեմպիոնների լիգայում՝ չորս խաղի։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։