Մայք Թայսոն․ Կյանքն ինձ համար շատ ավելի բարդ է, քան մահը

21:32   28 մայիսի, 2020

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, 53-ամյա Մայք Թայսոնը խոսել է կյանքի եւ մահվան մասին։

«Ես չեմ վախենում մահից։ Կյանքն ինձ համար շատ ավելի բարդ է, քան մահը։ Կյանքը պահանջում է խիզախություն։ Առանց դրա ոչ մի դժվարություն չես հաղթահարի։ Կյանքը ճանապարհորդություն է եւ մշտական պայքար։

Մենք շատ լուրջ ենք մեզ ընդունում, կարծում ենք, որ շատ կարեւոր ենք։ Բայց մենք ոչինչ ենք։ Ես չեմ կարծում, թե որեւէ վատ բան պետք է տեղի ունենա, բայց եթե հայտնվեմ ծանր վիճակում, գիտեմ, որ կկարողանամ հաղթահարել։ Ես իմ կյանքում շատ փորձությունների միջով եմ անցել»,- Մայք Թայսոնի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։

Ավելի վաղ, լեգենդար ամերիկացի բռնցքամարտիկ Էվանդեր Հոլիֆիլդը հայտնել էր, որ բանակցում է Մայք Թայսոնի հետ ցուցադրական մենամարտ անցկացնելու վերաբերյալ։ Այն պետք է լինի բարեգործական։ Գումարը կհատկացվի օգնության կարիք ունեցող երեխաներին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։