«Սոչին» աշխարհի չեմպիոն Ռամիին մեղադրել է խաբեության մեջ եւ չեղարկել պայմանագիրը

18:15   28 մայիսի, 2020

Ռուսական «Սոչի» ակումբը աշխարհի չեմպիոն Ադիլ Ռամիին մեղադրել է խաբեության մեջ։ 34-ամյա ֆուտբոլիստը հունվարին բուժզննման ժամանակ փորձել է թաքցնել ծնկահոդի լուրջ վնասվածքը։ Նա համոզել է, որ ունի ոչ այնքան ծանր համարվող տենդինիտ։

Ռուսական ակումբի բժշկական շտաբը բացահայտել է խնդիրը, Ռամիին ուղարկել է այդպիսի վնասվածքների լավագույն մասնագետներից մեկի մոտ՝ Բարսելոնա։ Սակայն բուժումն արդյունք չի տվել։ «Սոչին» հինգ ամիս աշխատավարձ է վճարել Ռամիին, իսկ այս շաբաթ չեղարկել է պայմանագիրը, հաղորդում է Sport-express-ը։

Ռամին Ֆրանսիայի հավաքականում հանդես է եկել 2010-2018 թվականներին։ Ռուսաստանում անցկացված 2018թ․ աշխարհի առաջնությունում նա չեմպիոնի տիտղոսը նվաճած Ֆրանսիայի հավաքականի կազմում էր, սակայն ոչ մի հանդիպման չմասնակցեց։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։