#SportLifeVlog․ Կորոնավիրուս vs սպորտ, #Tokyo2020-ի հետաձգումը, հայկական մարզաշխարհը՝ կարանտինից հետո

09:14   28 մայիսի, 2020

NEWS.am Sport-ը ներկայացնում է հայկական սպորտի մասին պատմող #SportLifeVlog-ի հերթական թողարկումը Լուսինե Շահբազյանի հետ:

2020 թվականի հունվարից Չինաստանում սկիզբ առած կորոնավիրուսը մեծ արագությամբ տարածվեց ամբողջ աշխարհում եւ հասավ մինչեւ Հայաստավ: Թագավարակը, ինչպես նրան կոչում են հայերը, ուղիղ իմաստով դիպավ բոլոր ոլորտներին, անմասն չթողնելով նաեւ համաշխարհային, այդ թվում եւ հայկական սպորտը:

Մեկը մյուսի հետեւից դադարեցվեցին, հետաձգվեցին աշխարհի խոշորագույն մարզական իրադարձություններ, օլիմպիական վարկանիշային մրցաշարեր, ավելի ուշ ՄՕԿ-ը հայտարարեց Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգելու մասին:

Վլոգի հերթական թողարկմանը Լուսինե Շահբազյանը ներկայացնում է հայ մարզիկների տնային եւ բացօթյա մարզումները կարանտինում, Տոկիո-2020-ի հետաձգման նախապատմությունն ու ՄՕԿ-ի որոշման հայտարարությունը, անդրադառնում հայկական մարզաշխարհի ներկայացուցիչների արձագանքին եւ լսում կարծիքներ տարբեր հավաքականների գլխավոր մարզիչներից, ապա հետեւում մեկամյսա կարանտինից հետո սպորտային մարմնամարզության եւ ծանրամարտի հավաքականների մարզումներին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։