Պրեմյեր լիգայի 3 ակումբներում կան կորոնավիրուսով նոր վարակվածներ

23:23   27 մայիսի, 2020

Անգլիական Պրեմյեր լիգան անցկացրել է ակումբի ֆուտբոլիստների, մարզիչների եւ աշխատակիցների կորոնավիրուսային թեստավորման երրորդ փուլը։ Երեք ակումբներում գրանցվել է նոր վարակման չորս դեպք, հաղորդում է Պրեմյեր լիգայի պաշտոնական կայքը։

Թեստավորումն անցկացվել է մայիսի 25-26-ին։ Թեստ է հանձնել ակումբների 1008 ներկայացուցիչ։ Վարակվածները 7 օր կմնան ինքնամեկուսացած։

Թեստավորման երկրորդ փուլի արդյունքում դրական էր եղել երկու ֆուտբոլիստի թեստ, առաջին փուլում՝ վեց ներկայացուցիչի։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։