Lindores Abbey Rapid Challenge․ Կիսաեզրափակիչի զույգերը

22:55   27 մայիսի, 2020

Արագ շախմատի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարում հայտնի դարձան կիսաեզրափակիչի զույգերը։

Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը պայքարից դուրս թողեց ամերիկացի Ուեսլի Սոյին եւ եզրափակիչի ուղեգրի համար կմրցի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ, որը քառորդ եզրափակիչում պայքարից դուրս էր թողել հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանին։

Չինացիներ Յանջի Յունի եւ Դին Լիրենի պայքարում ուժեղ էր առաջինը։ Ռուսաստանցի Դանիիլ Դուբովն առավելության հասավ իր հայրենակից Սերգեյ Կարյակինի նկատմամբ։

Կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 28-30-ը։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։