Բունդեսլիգա․ «ՌԲ Լայպցիգը» ոչ ոքի խաղաց «Հերտայի» հետ (տեսանյութ)

22:26   27 մայիսի, 2020

Գերմանիայի առաջնության 28-րդ տուրում «ՌԲ Լայպցիգը» հյուրընկալեց Բեռլինի «Հերտային» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2։2։

Առաջինը հաջողության հասան հյուրերը։ Արդեն 9-րդ րոպեին հաշիվը բացեց «Հերտայի» սերբ կիսապաշտպան Մարկո Գրուիչը։ 24-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց գերմանացի պաշտպան Լուկաս Կլոստերմանը։

63-րդ րոպեին դաշտի տերերը մնացին 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց գերմանացի պաշտպան Մարցել Հալստենբերգը։ Սակայն 5 րոպե անց «ՌԲ Լայպցիգի» չեխ հարձակվող Պատրիկի Շիկի գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ։

82-րդ րոպեին «Հերտան» ստացավ 11 մետրանոցի իրավունք, որն արդյունավետ իրացրեց փոխարինման դուրս եկավ լեհ հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկը։

 «ՌԲ Լայպցիգը» 55 միավորով երրորդ տեղում է եւ 2 միավոր հետ է երկրորդ տեղում  Դորտմունդի «Բորուսիայից»։ «Հերտան» 35 միավորով 10-րդ տեղում է։ Առաջատարը Մյունխենի «Բավարիան» է՝ 64 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 28-րդ տուր

«ՌԲ Լայպցիգ» - «Հերտա»՝ 2։2 (տեսանյութ)

Լուկաս Կլոստերման, 24, Պատրիկ Շիկ, 68 - Մարկո Գրուիչ, 9, Կշիշտոֆ Պյոնտեկ, 82, 11մ

Հեռացում՝ Մարցել Հալստենբերգ («ՌԲ Լայպցիգ»), 63, երկրորդ դեղին քարտ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։