Անգլիական «Բորնմուտի» դարպասապահը վարակվել է կորոնավիրուսով

23:49   26 մայիսի, 2020

Անգլիական «Բորնմուտի» դարպասապահ Արոն Ռեմսդեյլը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով։

«Երկու օր է փորձում էի հասկանալ, թե ինչպես կարող էի վարակվել կորոնավիրուսով։ Մարզումները վերսկսելուց առաջ նախանցած թեստս բացասական էր։ Անցած շաբաթ զբաղվել եմ սովորական գործերով՝ սուպերմարկետ, բենզալցակայան։ Շատ զգուշավոր եմ եղել։ Հավանաբար, վարակվել եմ խանութում։ Որոշակի շոկ եմ ապրում։ Մեկ շաբաթ պետք է լինեմ ինքնամեկուսացած։ Ինձ լավ եմ զգում, ոչ մի ախտանիշ չունեմ»,- Ռեմսդեյլի խոսքը մեջբերում է The Sun-ը։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում 22-ամյա դարպասապահը մասնակցել է 28 հանդիպման, բաց թողել 44 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։