Մանուել Նոյերը 400-րդ հանդիպումն անցկացրեց Բունդեսլիգայում

23:19   26 մայիսի, 2020

Մյունխենի «Բավարիայի» 34-ամյա գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը, մասնակցելով Գերմանիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպմանը Դորտմունդի «Բորուսիայի» դեմ, 400-րդ խաղն անցկացրեց Բունդեսլիգայում։ «Բավարիան» հաղթեց 1։0 հաշվով։

Նոյերը Գերմանիայի առաջնությունում այժմ հանդես եկող ֆուտբոլիստներից երրորդն է, որին հաջողվում է հասնել այս ցուցանիշին։ «Ունիոնի» կիսապաշտպան Կրիստիան Գենտներն անցկացրել է 402 հանդիպում, «Վերդերի» հարձակվող Կլաուդիո Պիսարոն՝ 487 հանդիպում։

Նոյերը «Բավարիա» է տեղափոխվել 2011-ին «Շալկեից» 30 միլիոն եվրոյով։ Նրա պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիսի 30-ը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։