Արթուր Դալալոյան․ Կիրքը սպորտի նկատմամբ հավերժ չէ

18:12   26 մայիսի, 2020

Սպորտային մարմնամարզության Ռուսաստանի հավաքականի առաջատար, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Դալալոյանը հույս է հայտնել, որ կկարողանա հանդես գալ նաեւ 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերում։

«Կարծում եմ՝ մինչեւ հաջորդ օլիմպիական շրջափուլը կկարողանամ մնալ լավ մարզավիճակում։ Իհարկե, ավելի վստահ կլինեի այդ հարցում, եթե Տոկիոյի Օլիմպիական խաղերը մեկ տարով չհետաձգվեին։ Հիմա արդեն որոշակի կասկածներ ծագում են։

Հաճախ եմ մտածում, որ ոչինչ հավերժ չէ, եւ կիրքը սպորտի նկատմամբ նույնպես հավերժ չէ։ Մի օր ամեն ինչ ավարտվում է։ Ցանկանում եմ հավատալ, որ այդ պահը կլինի 2024թ․ Օլիմպիական խաղերից հետո»,- Արթուր Դալալոյանի խոսքը մեջբերում է tass.ru-ն։

24-ամյա Արթուր Դալալոյանը ծնվել է Մոլդովայի Տիրասպոլ քաղաքում։ Մարմնամարզությամբ սկսել է զբաղվել 6 տարեկանից Նովոսիբիրսկում։ Մեկ տարի անց ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։