Հանուն «Յուվենտուս» տեղափոխության՝ Պոգբան պատրաստ է աշխատավարձի կրճատման

15:09   26 մայիսի, 2020

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան ցանկանում է ամեն գնով առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում վերադառնալ Թուրինի «Յուվենտուս»:

Tuttosport-ը տեղեկացնում է, որ «Յուվենտուս» վերադառնալու համար 27-ամյա կիսապաշտպանը պատրաստ է հրաժարվել բարձր աշխատավարձից:

Ֆրանսիացի կիսապաշտպանի տեղափոխությամբ հետաքրքրված են նաև Մադրիդի «Ռեալը» և Միլանի «Ինտերը»:

Պոլ Պոգբայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս: 

Պոգբան «Յուվենտուսում» հանդես է եկել 2012-2016 թվականներին։ «Մանչեսթեր Յունայթեդը» նրա համար վճարել է 105 միլիոն եվրո։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։