Իսպանիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 11-ին

09:12   25 մայիսի, 2020

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մարտի կեսերին դադարեցված Իսպանիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 11-ին: Այս մասին հայտարարել է Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը:

Առաջնությունը, ամենայն հավանականությամբ, կվերսկսվի «Բետիս» - «Սևիլիա» խաղով:

«Կա մեծ հավանականություն, որ մրցաշրջանը կվերսկսվի հունիսի 11-ին: Առաջին հանդիպման ժամանակ մենք կհարգենք բոլոր զոհերի հիշատակը:

Այս շաբաթ կներկայացնենք առաջիկա 4 տուրերի հանդիպումների ժամանակացույցը»,- Տեբասի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ իսպանական թիմերը մայիսի 18-ին վերսկսել էին մարզումներն ընդհանուր խմբում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։