20:28 24 մայիսի, 2020Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ն եւ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված են Դոնեցկի «Շախտյորի» 21-ամյա բրազիլացի պաշտպան Դոդոյի ծառայություններով։
«Բավարիան» արդեն 20 միլիոն եվրոյի առաջարկ է արել ուկրաինական ակումբին, հաղորդում է Le10sport-ը։ ՊՍԺ-ն փոխարինող է փնտրում պաշտպան Թոմաս Մենյեին եւ Դոդոյին համարում է արժանի փոխարինող նրա տեղը։
«Շախտյորը» Դոդոյի տրանսֆերից ակնկալում է 30 միլիոն եվրո։ Նա 2018թ․ հունվարին է բրազիլական «Կորիտիբայից» տեղափոխվել «Շախտյոր»՝ կնքելով պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիսի 30-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Դոդոն «Շախտյորի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.