«Բորուսիայի» ղեկավար․ Մարիո Գյոտցեն կհեռանա ամռանը

20:42   23 մայիսի, 2020

Դորտմունդի «Բորուսիայի» տնօրենների խորհրդի նախագահ Միխայել Ցորկը հայտնել է, որ գերմանացի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա ակումբից։

«Մարիոն կլքի մեր թիմն ամռանը։ Երկու կողմերի քննարկումների արդյունքում է ընդունվել այս որոշումը»,- Ցորկի խոսքը մեջբերում է Sky Germany-ին։

27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են իտալական «Ռոման» ու «Լացիոն»։

Մարիո Գյոտցեն Դորտմունդի «Բորուսիայի» սան է, որի կազմում հադես է եկել 2008-2013-ին, այնուհետեւ երեք մրցաշրջան Մյունխենի «Բավարիայում» խաղալուց հետո վերադարձել է Դորտմունդ։ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Գյոտցեն մասնակցել է 14 հանդիպման, խփել 3 գոլ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։