Արոնյանը հաղթանակով սկսեց դիմակայությունը Նակամուրայի հետ

19:06   23 մայիսի, 2020

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը հաղթանակով սկսեց պայքարը արագ խաղի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչում՝  մրցելով ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։ Լեւոն Արոնյանն առաջին պարտիայում խաղաց սպիտակ ֆիգուրներով եւ առավելության հասավ 118 քայլում։

Գրոսմայստերները մայիսի 23-ին կանցկացնեն եւս երեք պարտիա։ Հավասար հաշվի դեպքում, կնշանակվի կայծակնային խաղի «արմագեդոն» պարտիա։

Մյուս զույգերում կիսաեզրափակիչի ուղեգրերը վիճարկում են աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու ամերիկացի Ուեսլի Սոն, չինացիներ Յանջի Յուն ու Դին Լիրենը, ռուսաստանցիներ Դանիիլ Դուբովն ու Սերգեյ Կարյակինը։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։