11:11 24 մայիսի, 2020NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող պատանի հայ ֆուտբոլիստների, որոնք ցանկանում են ապագայում ներկայացնել Հայաստանի ազգային հավաքականը։
Սարանսկի «Մորդովիայի» երկրորդ թիմում հանդես է գալիս 17-ամյա կիսապաշտպան Գրիշա Մելիքյանը։

«Ծնվել եմ 2003թ․ ապրիլի 18-ին։ Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել «Մորդովիայի» ակադեմիայում, որտեղ անցկացրել եմ մի քանի տարի։ Հետո ինձ հրավիրեցին «Կրասնոդարի» ակադեմիա։ Այնտեղ խաղացի մեկ մրցաշրջան։
«Կրասնոդարից» վերադարձա «Մորդովիա» եւ համալրեցի երկրորդ թիմի կազմը։ Ընթացիկ մրցաշրջանում մասնակցել եմ 24 հանդիպման, խփել եմ 14 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։
Հաճախ եմ մարզվում «Մորդովիայի» գլխավոր թիմի հետ, որը հանդես է գալիս առաջին դիվիզիոնում (Ֆուտբոլի ազգային լիգա)։ Մարզիչներիս խոսքով՝ իմ ուժեղ կողմերն են արագությունը, տեխնիկան, մրցակցին շրջանցելը։
Անհամբեր սպասում եմ հրավերի Հայաստանի պատանեկան հավաքականից։ Առայժմ ամեն ինչ խոսակցությունների մակարդակում է։ Դա է իմ նպատակը, որի իրագործումը պատիվ կլինի իմ ընտանիքի եւ ինձ համար»,- նշեց Գրիշա Մելիքյանը։
Սամվել Սուքիասյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.