Հայաստանի առաջնությունը վերսկսվեց․ «Շիրակը» Գյումրիում պարտվեց «Լոռիին»

18:20   23 մայիսի, 2020

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը վերսկսվեց։

Բարձրագույն խմբի 18-րդ տուրի խաղում Գյումրիի «Շիրակն» ընդունեց Վանաձարի «Լոռիին» եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։

«Լոռին» հաշիվը բացեց 40-րդ րոպեին։ Աչքի ընկավ արգենտինացի հարձակվող Ագուստին Մասիերոն։ 69-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց պաշտպան Արման Մկրտչյանը։

«Շիրակից» հաշվի տարբերությունը կրճատեց առաջնության լավագույն ռմբարկու, կոտդիվուարցի հարձակվող Մորի Կոնեն, որը 14-րդ գոլը խփեց։

«Լոռին» 32 միավորով երկրորդ տեղում է եւ 1 միավոր հետ է չեմպիոն «Արարատ-Արմենիայից», որն այս տուրում մայիսի 23-ին կհյուրընկալվի «Փյունիկին»։ Հանդիպումը կմեկնարկի 18։15-ին։ «Շիրակը» 28 միավորով չորրորդ տեղում է։

Հիշեցնենք, որ հանդիպումները մինչեւ մրցաշրջանի ավարտն անցկացվելու են առանց հանդիսականների։

Հայաստանի առաջնություն, 18-րդ տուր

«Շիրակ» - «Լոռի»՝ 1։2

Մորի Կոնե, 72 - Ագուստին Մասիերո, 40, Արման Մկրտչյան, 69



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։