16:19 23 մայիսի, 2020Իտալական «Ռոմայի» անգլիացի կենտրոնական պաշտպան Քրիս Սմոլինգը հայտարարել է, որ ցանկանում է կարիերան շարունակել մայրաքաղաքային ակումբում:
«Հպարտ եմ, որ հանդես եմ գալիս «Ռոմայում»: Այս ակումբի ջերմությունը զգացել եմ տեղափոխվելուս հենց առաջին օրը: Այստեղ ինձ շատ լավ ընդունեցին: «Ռոման» այս առումով օրինակ է շատ թիմերի համար:
Շատ անգլիացի ֆուտբոլիստներ ցանկանում են փորձել իրենց ուժերն արտասահմանում: «Ռոմա» տեղափոխությունը յուրահատուկ մարտահրավեր էր ինձ համար, և ես ցանկանում եմ շարունակել մրցելույթներս ակումբում»,- Սմոլինգի խոսքը փոխանցում է The Times-ը:
Հիշեցնենք, որ 30-ամյա Սմոլինգը վարձակալությամբ «Ռոմա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը «Մանչեսթեր Յունայթեդից»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.