Վինիսիուս. Այս մրցաշրջանի 2 խաղերում «Ռեալն» ավելի ուժեղ էր, քան «Բարսելոնան»

13:10   23 մայիսի, 2020

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը խոսել է Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Բարսելոնայի» դեմ 2 հանդիպումների մասին:

«Ես մի քանի անգամ դիտել եմ հանդիպումների տեսագրությունները և համոզվել եմ, որ 2 խաղերում էլ «Ռեալն» ավելի ուժեղ էր, քան «Բարսելոնան»: Մենք հնարավոր բոլոր ցուցանիշներով գերազանցել ենք «Բարսելոնային»:

Ցանկանում ենք հնարավորինս շուտ դուրս գալ խաղադաշտ և ամեն ինչ անել Իսպանիայի չեմպիոն դառնալու համար: Մենք արժանի ենք այդ տիտղոսին»,- Վինիսիուսի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ մրցաշրջանի առաջին խաղաշրջանում «Կամպ Նոու» ստադիոնում տեղի ունեցած հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 0:0 հաշվով, իսկ երկրորդ խաղում «Ռեալը» տանը 2:0 հաշվով հաղթեց «Բարսելոնային»: Գոլերի հեղինակ դարձան Վինիսիուս Ժունիորն ու Մարիանոն:

Լա Լիգայի 27 տուրերից հետո «Բարսելոնան» 58 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է: «Ռեալը» 56 միավորով երկրորդ տեղում է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։