Անչելոտի․ Զիդանը փոխեց իմ պատկերացումը ֆուտբոլի մասին

22:44   22 մայիսի, 2020

Անգլիական «Էվերտոնի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատմել է ֆրանսիացի Զինեդին Զիդանի հետ համատեղ աշխատանքի մասին Թուրինի «Յուվենտուսում»։ 60-ամյա Անչելոտին «Յուվենտուսը» գլխավորել է 1999-2001-ին։ Զիդանը «Յուվենտուսում» խաղացել է 1996-2001-ին։

«Զիդանի հետ փորձեցի փոխել իմ պատկերացումը համակարգի մասին։ Նա առաջին ֆուտբոլիստն էր, որն ինձ հնարավորություն տվեց փոխել սխեման եւ խաղալ այլ կերպ։ Սկզբում մենք խաղում էինք 3-4-1-2 դասավորությամբ, որտեղ Ալեսանդրո Դել Պիերոն եւ Ֆիլիպո Ինձագին առջեւում էին, Զիդանը մի փոքր հետ էր։ Հետո մենք խաղցինք չորս պաշտպաններով, բայց հարձակման գծում ոչինչ չփոխեցինք։ 

Զիդանը փոխեց իմ պատկերացումը ֆուտբոլի մասին։ Մինչեւ «Յուվենտուսը» գլխավորելը ես կենտրոնացած էի 4-4-2 սխեմայի վրա, բայց նրանից հետո դա փոխվեց։ Ես ցանկանում էի Զիդանին տրամադրել իր համար լավագույն դիրքը, որպեսզի նրա համար առավել հարմար լիներ»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Անչելոտին «Յուվենտուսում» նվաճել է մեկ տիտղոս՝ 1999թ․ ՈւԵՖԱ-ի Ինտերտոտոյի գավաթը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։