Մահացել է NBA-ի լեգենդար մարզիչ Ջերի Սլոունը

20:41   22 մայիսի, 2020

78 տարեկանում մահացել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Յուտա Ջազ» ակումբի լեգենդար մարզիչ Ջերի Սլոունը։ Նա ուներ Պարկինսոնի հիվանդություն։

«Ջերի Սլոունը միշտ կլինի «Յուտա Ջազի» հոմանիշ։ Նա միշտ կլինի մեր թիմի եւ ակումբի մասնիկը։ Մենք սգում ենք նրա երկրպագուների, ընկերների եւ ընտանիքի հետ։ Մենք շնորհակալ ենք Ջերի Սլոունին տասնամյակների աշխատանքի եւ հավատարմության համար։

Փառքի սրահի անդամը մեր ակումբի հետ աշխատել է 23 տարի եւ ահռելի ազդեցություն թողել «Յուտա Ջազի» վրա։ Նա մեր թիմի հետ տարել է 1223 հաղթանակ, 20 անգամ թիմին դուրս է բերել փլեյ-օֆֆ, երկու անգամ հասել է եզրափակիչ։ Սրանք օրինակելի նվաճումներ են»,- նշվում է «Յուտա Ջազի» ցավակցական հաղորդագրությունում։

Սլոունը «Յուտա Ջազը» գլխավորել է 1988-2011 թվականներին, աշխատել է լեգենդար խաղացողներ Կառլ Մելոունի եւ Ջոն Սթոքթոնի հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։