«Մոնակոն» ամռանը կվաճառի 30 ֆուտբոլիստի

21:51   22 մայիսի, 2020

«Մոնակոյի» ղեկավարությունը ծախսերը կրճատելու եւ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջացած ճգնաժամի հետեւանքները մեղմելու նպատակով ամռանը տրանսֆերի կհանի 30 ֆուտբոլիստի, հաղորդում է AFP-ն։ Ակումբը հույս ունի այդ տրանսֆերներից ստանալ մոտ 50 միլիոն եվրո։

«Մոնակոյի» ակումբային համակարգի չորս թիմերում ընդգրկված է մոտ 100 ֆուտբոլիստ։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով վաղաժամ ավարտված Ֆրանսիայի առաջնությունում «Մոնակոն» 40 միավորով գրավել է 9-րդ տեղը։



© 2020 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։