«Չելսին» պատրաստ է 30 միլիոն եվրոյով վաճառել Էմերսոն Պալմիերիին

17:46   22 մայիսի, 2020

Լոնդոնի «Չելսին» պատրաստ է 30 միլիոն եվրոյով վաճառել պաշտպան Էմերսոն Պալմիերիին։ Իտալիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու մտադրություն ունի Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը», հաղորդում է Tuttosport-ը։

«Յուվենտուսը» ցանկանում է գործարքում նեռարել 25-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյի տեղափոխությունը «Չելսի»։

Էմերսոնի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։