Լուկակու. Երբեք չեմ ների Վիլաշ-Բոաշին

10:14   22 մայիսի, 2020

Միլանի «Ինտերի» և Բելգիայի ազգային հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն հայտարարել է, որ երբեք չի ների Անդրե Վիլաշ-Բոաշին, որը 2011/12 մրցաշրջանում իրեն չի ընդգրկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման հայտացուցակում:

«Ես երազում էի հաղթել Չեմպիոնների լիգայում և ցանկանում էի այդ հաղթանակը տոնել թիմի հետ: Ես ուրախ էի, որ «Չելսին» նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, սակայն դա իմ մրցանակը չէր, քանի որ ես չէի մասնակցել հանդիպմանը:

Երբեք չեմ ների Անդրե Վիլաշ-Բոաշին, որն ինձ դուրս թողեց հայտացուցակից»,- Լուկակուի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Ռոմելու Լուկակուն «Չելսիում» հանդես է եկել 2011-2014 թվականներին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։