Հոլանդացի Յապ Ստամը գլխավորեց ամերիկյան «Ցինցինատին»

21:11   21 մայիսի, 2020

47-ամյա հոլանդացի մարզիչ Յապ Ստամը գլխավորեց հյուսիսամերիկյան ՄԼՍ-ում հանդես եկող ամերիկյան «Ցինցինատին», հաղորդում է De Telegraaf-ը։ Կողմերը կնքել են 1,5 տարվա պայմանագիր եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Յապ Ստամի օգնականը կլինի հոլանդական «Ֆեյենորդի» գլխավոր մարզիչի պաշտոնում նրա նախկին օգնական Սաիդ Բակատին, որը Ստամի պաշտոնանկությունից հետո Դիկ Ադվոկատի օգնականն էր։ Ռոտերդամի ակումբն ընդառաջել է Բակատիին եւ դադարեցրել է պայմանագիրը։

Յապ Ստամը ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ցվոլեում», «ՊՍՎ Էյնդհովենում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Լացիոյում», «Միլանում», «Այաքսում»։ Նա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ դարձել է Անգլիայի եռակի չեմպիոն, Անգլիայի եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր։

Մարզչական կարիերայի ընթացքում Ստամը գլխավորել է անգլիական «Ռեդինգը», հոլանդական «Ցվոլեն» եւ «Ֆեյենորդը»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։