ՈւԵՖԱ նախագահ․ Հին ու բարի ֆուտբոլը երկրպագուների հետ շուտով կվերադառնա

20:51   21 մայիսի, 2020

ՈւԵՖԱ նախագահ Ալեքսանդր Չեֆերինը վստահ է, որ կորոնավիրուսի պանդեմիան երկար չի տեւի եւ երկրպագուների հետ ֆուտբոլը կվերադառնա։

«Սա շատ լուրջ իրավիճակ է, բայց պանդեմիան արդեն նահանջում է։ Ես լավատես եմ եւ չեմ կարծում, որ կլինեն վարակի նոր ալիքներ։ 

Մենք կհետեւենք իշխանությունների հրահանգներին, բայց անձամբ ես բացարձակ վստահ եմ, որ հին ու բարի ֆուտբոլը երկրպագուների հետ շուտով կվերադառնա։ Չեմ կարծում, որ ֆուտբոլը շատ կփոխվի այս ճգնաժամից հետո»,- Չեֆերինի խոսքը մեջբերում է բրիտանական The Guardian-ը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարը հետաձգվել է մեկ տարով եւ կանցկացվի 2021թ․ հունիս-հուլիսին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։