10:10 21 մայիսի, 2020NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող պատանի հայ ֆուտբոլիստների, որոնք ցանկանում են ապագայում համալրել Հայաստանի ազգային հավաքականը։
Ֆրանսիական FC Saint Charles Vigilante ակումբի Մ-13 տարեկանների պատանեկան թիմում հանդես է գալիս հայ պաշտպան Արթուր Մանուկյանը:
«Արթուրը ծնվել է 2008 թվականի հուլիսի 5-ին Երևանում: Նա 3 տարեկան էր, երբ մենք ընտանիքով տեղափոխվեցինք Ֆրանսիա»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել է ֆուտբոլիստի հայրը՝ Արարատ Մանուկյանը:

«Իմ որդին սկսել է ֆուտբոլով զբաղվել 5 տարեկանից, խաղում է աջ պաշտպանի դիրքում: Արթուրը հանդես է գալիս FC Saint Charles Vigilante ակումբի Մ-13 տարեկանների պատանեկան թիմում: Նախորդ մրցաշրջանի արդյունքներով ճանաչվել է իր տարիքային խմբի առաջնության լավագույն պաշտպան: Նրա ծառայություններով հետաքրքրված է մեկ այլ ֆրանսիական ակումբ՝ L'Etrat la Tour Sportif-ը:
FC Saint Charles Vigilante-ի մարզիչները շատ գոհ են Արթուրի խաղից, նրան համարում են անփոխարինելի ֆուտբոլիստ: Նախորդ տարի իմ որդին մասնակցել է Բարսելոնայում անցկացված Copa Jordi միջազգային մրցաշարին, որում նրա թիմը գրավեց երրորդ տեղը:
Արթուրը երազում է հրավեր ստանալ Հայաստանի պատանեկան հավաքականից: Դա մեծ պատիվ կլինի մեր ընտանիքի համար»,- նշել է Արարատ Մանուկյանը:
Սամվել Սուքիասյան

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.