Նակամուրան հաղթեց Արոնյանին եւ գլխավորեց մրցաշարային աղյուսակը

19:04   20 մայիսի, 2020

Արագ խաղի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարի 5-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ եւ ընդունեց պարտությունը 61-րդ քայլում։ Նակամուրան 4 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Արոնյանը 2 միավորով կիսում է 8-9-րդ տեղը լեհ Յան Կշիշտոֆ Դուդայի հետ։

5-րդ տուրի մյուս պարտիաներում չինացի Յանջի Յուն ուժեղ էր աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենից,  չինացի Դին Լիրենը պարտվեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին, Դուդան հաղթեց ռուսաստանցի Դանիիլ Դուբովին, չինացի Յի Վեյը ոչ ոքի խաղաց իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի, ամերիկացի Ուեսլի Սոն՝ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ։

Մայիսի 20-ին կանցկացվի չորս տուր։ Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։ Երեք օրում մասնակիցները կանցկացնեն 11 տուր։ 12 մասնակիցներից փլեյ-օֆֆ դուրս կգա 8 շախմատիստ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։