«Ռեալը» մտադիր է ձեռք բերել Սադիո Մանեին

20:15   20 մայիսի, 2020

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը քննարկում է անգլիական Պրեմյեր լիգայի առաջատար «Լիվերպուլի» 28-ամյա սենեգալցի հարձակվող Սադիո Մանեին ձեռք բերելու տարբերակը, հաղորդում է Le10sport.com-ը։

Արքայական ակումբի գլխավոր նպատակը հարձակման գծում Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 21-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն է, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով առաջացած խնդիրներն Արքայական ակումբին ստիպում են մեկ կամ երկու տարով հետաձգել այդ տրանսֆերը։

Սադիո Մանեն դեմ չէ արդեն այս ամռանը հեռանալ գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմից։ Նրա պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիսի 30-ը։ Սադիո Մանեի տրանսֆերը գնահատվում է 120 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Սադիո Մանեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման, խփել 18 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.