11:44 20 մայիսի, 2020Ֆուտբոլի կանանց ԱՄՆ-ի հավաքականի առաջատար Մեգան Ռապինոն քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին և հայտարարել նախագահի պաշտոնում ընտրվելու մտադրության մասին:
«Թրամփը «սպիտակ ազգայնական է»: Նա շատ վատ է վերաբերվում ներգաղթյալներին և ատելություն է քարոզում նրանց նկատմամբ:
Ես ցանկանում եմ դառնալ ԱՄՆ-ի նախագահ ոչ թե նրա համար, որ ես ամենախելացին եմ կամ լավագույնն եմ այդ պաշտոնի համար, այլ ցանկանում եմ լուծել երկրում առկա խնդիրները»,- Ռապինոյի խոսքը փոխանցում է Goal.com-ը:
Ավելի վաղ Մեգան Ռապինոն հայտարարել էր նոյեմբերին անցկացվելիք նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի մրցակից, ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջո Բայդենին սատարելու մասին:
Հիշեցնենք, որ Ռապինոն 2019 թվականին արժանացել է ՖԻՖԱ-ի The Best մրցանակին եւ «Ոսկե գնդակին»՝ ճանաչվելով տարվա լավագույն կին ֆուտբոլիստ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.