10:35 20 մայիսի, 2020NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող պատանի հայ ֆուտբոլիստների, որոնք ցանկանում են ապագայում համալրել Հայաստանի ազգային հավաքականը։
Բելգիական FC Gullegem ակումբի պատանեկան թիմի ավագը 15-ամյա հարձակվող Դավիթ Վիրաբյանն է:
«Դավիթը ծնվել է 2005 թվականին Բելգիայում: Խաղում է հարձակման բոլոր դիրքերում»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել է ֆուտբոլիստին մոտ կանգնած զրուցակիցը:
«Դավիթը ֆուտբոլով զբաղվում է ավելի քան 10 տարի: Իր առաջին քայլերը ֆուտբոլում կատարել է KRC Bissegem ակումբում, իսկ հիմա խաղում է FC Gullegem-ի Մ-15 տարեկանների պատանեկան թիմում, հանդիսանում է թիմի ավագն ու առաջատարը: Նա գտնվում է S.V. Zulte Waregem-ի և Cercle Brugge-ի դիտակետում:

Ամեն տարի Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիան PJP ծրագրի շրջանակում կազմակերպում է երկրի տարբեր շրջաններ ներկայացնող պատանի ֆուտբոլիստների մասնակցությամբ հավաք՝ հնարավորություն տալով երիտասարդ ֆուտբոլիստներին դրսևորել իրենց: Մի քանի փուլ հաղթահարելու դեպքում՝ ֆուտբոլիստները հնարավորություն են ստանում միանալ Բելգիայի տարբեր տարիքային խմբերի պատանեկան հավաքականներին:
Դավիթը հայտնվեց այդ ծրագրի սկաուտների ուշադրության կենտրոնում, հասավ մրցույթի երրորդ փուլ, իսկ ապրիլի 7-ին պետք է մասնակցեր եզրափակիչ փուլին, որը, ցավոք, կորոնավիրուսի պատճառով հետաձգվեց անորոշ ժամանակով: Չորրորդ փուլը պետք է անցկացվեր Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում՝ Տուբիզեում:
Չնայած նրան, որ Դավիթը հնարավորություն ունի համալրել Բելգիայի պատանեկան հավաքականի կազմը, նրա երազանքն է հրավեր ստանալ Հայաստանի պատանեկան հավաքականից: Հուսով ենք, որ դա տեղի կունենա մոտ ապագայում», - նշեց մեր զրուցակիցը:
Սամվել Սուքիասյան

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.