Լեւոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց Lindores Abbey Rapid Challenge-ում

19:02   19 մայիսի, 2020

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց արագ շախմատի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարում, որի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։

Լեւոն Արոնյանն առաջին տուրում սպիտակներով մրցեց իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի հետ եւ հաղթանակ տարավ 51-րդ քայլում։

Առաջին տուրում հաղթանակներ տարան նաեւ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, չինացի Դին Լիրենը, ամերիկացիներ Հիկարու Նակամուրան ու Ուեսլին Սոն։

Մայիսի 19-ին կանցկացվի չորս տուր։ Երեք օրում մասնակիցները կանցկացնեն 11 տուր։

12 մասնակիցներից փլեյ-օֆֆ դուրս կգա 8 շախմատիստ։

Նոկաուտ մրցակարգով մրցաշարի հաղթողը կստանա 45 հազար դոլար, եզրափակիչի մասնակիցը՝ 27 հազար դոլար։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։